ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հավատով սպասենք հաջորդ հաղթանակներին

Հավատով սպասենք հաջորդ հաղթանակներին
17.06.2023 | 22:08

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարզապես հրաշք գործեց Ուելսում և վաստակեց այս մրցաշարի առաջին միավորները։

Բայց 4:2 հաշվով հաղթանակն այդքան տպավորիչ չէր, որքան այն խաղը, որ ցույց տվեցին մեր ֆուտբոլիստները։

Բոլորը, բացի Տիգրան Բարսեղյանից, փայլեցին իրենց բարձր վարպետությամբ, ներդրած ջանքերով։

Բացի այդ, մեր կողմից կար թիմային բարձր ոգի, ինչը երկար ժամանակ չէր նկատվում։

Նաև ուժային պայքարում մերոնք գերազանցեցին Անգլիայի բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին։ Ավելորդ չէ նշել, որ բուլղարացի մրցավարը մի քանի անգամ չարձանագրեց մեր խաղացողների դեմ թույլ տրված կոպիտ խախտումները, ինչն ավելի էր թևավորում բրիտանացիներին։

Նույնիսկ բաց թողած գնդակից հետո մեր թիմը ոչ միայն չհուսահատվեց, այլև կարողացավ միանգամից կերպարանափոխվել ու արժանի դաս տալ մրցակցին։

Ապշեցուցիչ է Հրանտ Ռանոսի նորամուտը։

Մենք , որքան հիշում եմ, նման տպավորիչ նորամուտ նշող ֆուտբոլիստ չենք ունեցել։ Բացի խփած փայլուն գոլերը, նա նաև հրաշալի է կողմնորոշվում խաղադաշտում և արագորեն որսում պահը՝ խաղալով ամենափորձառու ֆուտբոլիստի սառնասրտությամբ։ Նա, իրոք, ոչ միայն Հայաստանի հավաքականի ապագան է, այլև՝ ծագող աստղը։

Սելարայանը վերջապես գտավ իրեն ու ցուցադրեց իր վարպետության ողջ զինանոցը։ Իսկ մինչ հիմա ի՞նչ էր մեզ պակասում` հարձակման գծում ուժեղ ռմբարկուներ։

Սպերցյանն ու Տիկնիզյանը, Դաշյանը ևս գերազանց խաղացին, իսկ Իվուն պարզապես անպարտելի ու անկասելի էր։

Իսկ այս հաղթական ձեռագրի հեղինակը Ալեքսանդր Պետրակովն է, ով շատ արագ կարողացավ համախմբել թիմին, կարդալ նրա հոգեբանությունը և կառուցել մրցունակ ու հզոր թիմ, հավատ ներշնչել ֆուտբոլիստներին ու երկրպագուներին։

Անասելի ցնծություն է հայ ֆուտբոլասերների մոտ։

Հավատով սպասենք հաջորդ հաղթանակներին։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 5492

Մեկնաբանություններ